Թուրքիայում խոշոր ավտոպատահարից հետո մեքենայից ընկած ուղևորը վեր է կացել ու անխռով քայլել (տեսանյութ)

18:23 • 20.06.12

Թուրքական քաղաքներից մեկում խոշոր ավտոպատահար է գրանցվել: Փողոցում տեղակայված տեսախցիկները ֆիքսել են բախման պահը, տեղեկացնում է news.com.au կայքը:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մեծ արագությամբ ընթացող մեքենաները միմյանց բախվում, ինչի հետևանքով մեքենաներից մեկը շրջվում է և դուրս թռել ճամփեզր, իսկ ուղևորներից մեկը` մեծ արագությամբ գլորվել է ճանապարհով:

 

Այդուհանդերձ, մի քանի վայրկյան անց, նա ոտքի է կանգնել ու մեքենայի մյուս ուղևորի հետ մոտեցել է մյուս մեքենային: