Աշխարհում միլիոնատերերի թիվն աճել է, իսկ կարողությունը` նվազել

14:31 • 20.06.12

Վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ աշխարհում միլիոնատերերի ընդհանուր կարողությունը նվազել է, չնայած որ միլիոնատերերի թիվն աճել է 0.8%-ով` հասնելով 11 մլն-ի: Այս մասին վկայում է ֆրանսիական Capgemini խորհրդատվական ընկերության ու Royal Bank of Canada-ի համատեղ հետազոտությունը` World Wealth Report 2012-ը:

 

2011թ.-ին միլիոնատերերի ընդհանուր կարողությունը նվազել է 1.7 %-ով` հասնելով 42 տրլն դոլարի: 2008թ.-ից հետո, երբ այս ցուցանիշն ընկել էր 19.5 տոկոսով, սա առաջին անկումն է: Համեմատության համար պետք է նշել, որ 2010թ.-ին միլիոնատերերի կարողությունն ավելացել է 9.7%-ով` հասնելով 42.7 տրլն դոլարի:

 

Ամենաշատ միլիոնատերերը բնակվում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու Գերմանիայում: Իսկ տարածաշրջանների մեջ միլիոնատերերի թվով առաջին տեղում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Նախորդ տարվա «թիվ 1» տարածաշրջանը` Հյուսիսային Ամերիկան, 2011 թ.-ին մեկ հորիզոնականով զիջել է դիրքը: Սակայն միլիոնատերերի կարողության ընդհանուր գումարով (11.4 տրլն) այն պահպանել է առաջատարությունը` ետևում թողնելով Ասիա- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին (10.7 տրլն):

 

Ըստ հետազոտության` միլիոնատերերի «բում» է արձանագրվել Բրազիլիայում: