Ռուսաստանի բնակչուհին հացաբուլկեղենի մեջ մուկ է հայտնաբերել
ՌԴ-ի Չելյաբինսկի շրջանի Յուրյուզանի քաղաքի բնակչուհին խանութներից մեկից գնված հացաբուլկեղենում մուկ է հայտնաբերել, հայտնում է REGNUM գործակալությունը:
Կինն անմիջապես դիմել է Կատավ-Իվանովի քաղաքային դատախազությանը, որն էլ «Ռոսպոտրեբնադզոր» -ի մասնագետների հետ ստուգումներ է անցկացրել տվյալ խանութում ու մի շարք խախտումներ հայտնաբերել: Մասնավորապես` հացաբուլկեղենի վրա փակցված չեն եղել դրանց պատրաստման վայրի, ամսաթվի, պահպանման ժամկետների մասին տեղեկություններ:
Հացաբուլկեղեն արտադրող ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական գործ:









