Հոսնի Մուբարաքի գտնվում է կլինիկական մահվան վիճակում, վերակենդանացումը արդյունք չի տալիս

02:42 • 20.06.12

Հոսնի Մուբարաքը կլինիկական մահվան վիճակում է: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ ՏԱՍՍ»՝ հղում անելով «ՄԵՆԱ» գործակալությանը:


Ստացվող տեղեկատվության համաձայն, Մուբարաքի սիրտը կանգնել է` «Թորա» բանտից Կահիրեի ռազմական հոսպիտալ տեղափոխվելուց անմիջապես հետո: Այնտեղ նրան մի քանի անգամ փորձել են վերակենդանացնել, սակայն դեռևս անարդյունք` դեֆիբրիլիացիան չի ազդում:

 


Ինչպես «Ալ-Ջազիրային» հաղորդել է գեներալ Մուհամեդ Զահերը, նախկին նախագահը մահացել է:


Սակայն ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ հաղորդում են, որ «Մուբարաքը կենդանի է, առանց գիտակցության, միացված է արհեստական շնչառության ասրքին»: