Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը ժամեր առաջ վերապրել է սրտի կանգը, սակայն առողջական վիճակը ծանր է
«Թորա» կալանավայրում ցմահ ազատազրկում կրող Եգիպտեսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը վերջին ժամերին կտրուկ վատթաևացել է, նրա սիրտը կանգ է առել, սակայն բժիշկները կարողացել են նրան վերակենդանացնել դեֆիբրիլյատորի միջոցով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Բանտային հոսպիտալի բժիշկները նշում են, որ Մուբարաքին պետք է անհապաղ բուժզննում անցկացնել և մեկ այլ, ավելի ժամանակակից հիվանդանոց տեղափոխել` «Թորայից» դուրս:
Տեղեկությունների համաձայն, Եգիպտոսի ՆԳՆ-ի համապատասխան վարչությունը արդեն հրաման է նախապատրաստել, որով կթույլատրվի նախկին նախագահին տեղափոխել Կահիրեի արվարձանում գտնվող Մաադիի ռազմական հոսպիտալ:









