ԱՄՆ–ում ամուսնական զույգին, որի տղամարդը հայ է, մեղադրել են մարմնավաճառության ցանց ստեղծելու մեջ (տեսանյութ)

20:40 • 20.06.12

38-ամյա Մհեր (Մայք) Հակոբյանը և նրա 31-ամյա կինը՝ Նատալյա Մուրավյովան ձերբակալվել են Լոս-Անջելեսում՝ միջազգային մարմնավաճառության ցանցի կազմակերպման և Եվրոպայից աղջինկեր առաքելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է ktla.com-ը:

 

Բացի Հակոբյանից և Մուրավյովայից կասկածվում է նաև Մհերի նախկին կինը՝ Ալլա Կասսիանովան, ով ամերիկյան իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ կարողացել է լքել երկիրը՝ մինչ հանցավոր ցանցի կազմակերպիչների ձերբակալությունը:



Եթե Լոս-Անջելեսի դատարանը բավարարի բոլոր մեղադրանքները, ապա նրանց սպառնում է 5 տարի ազատազրկում:
Ինչպես պարզվել է հետաքննության արդյունքում, համաձայնության գալուց հետո, հանցագործները տոմսեր էին գնում մարմնավաճառուհիների համար և բացատրում, թե ինչպես կարելի է ստանալ ԱՄՆ-ի վիզա՝ հեշտացված ծրագրով: