Ցանկություններ իրագործելն իմ մասնագիտությունն է. Սաակաշվիլին` երեխաներին

17:18 • 20.06.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Ռուսթավի քաղաքում մասնակցել է նոր լողավազանի բացման արարողությանը, հայտնում է vz.ru-ն: Բացման արարողությանը ներկա են եղել նաև երեխաներ, որոնք զրույցի են բռնվել նախագահի հետ:

 

«Ես Ձեր մասին լսել եմ, որ Դուք բարի եք, այդ իսկ պատճառով հուսով եմ, որ կիրականացնեք մեր ցանկությունը»,- Սաակաշվիլիին է դիմել երեխաներից մեկը:


«Ցանկություններ իրականացնելն իմ մասնագիտությունն է: Ասե’ք` ի՞նչ անեմ»,- հարցրել է նա:

 

Սաակաշվիլին երեխաներին խորհուրդ է տվել դպրոցում ստանալ միայն բարձր գնահատական, որի դիմաց կլինեն համակարգիչների, լողավազանների տեսքով նվերներ` հավելելով, որ մինչ իր նախագահ լինելը, լողավազան կար միայն մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ այսօր կա ողջ հանրապետությունում:

 

Նախագահը նաև նշել է, որ իր հակառակորդներն այս ամենի մեջ կարող են տեսնել, ինչպես միշտ, վատը:

«Հիմա էլ կասեն, թե ինչ-որ տեղ ջուր է հոսում, թե քամի է փչում, սակայն դա հիմարություն է: Գլխավորը գործ անելն է»,- ասել է նա: