Մեքսիկացի տղամարդկանց մեկ ամիս թողնել առանց սեքսի. նախագահի թեկնածուի կոչն ընտրողներին
Մեքսիկայի իշխող կուսակցությունից նախագահի թեկնածու Խոսեֆինա Վասկես Մոտան կոչ է արել մեքսիկուհիներին նպաստել ընտրությունների բարձր մասնակցությանը: Ինչպես գրում է The Independent-ը, նա խնդրել է մեքսիկուհիներին սեքսով չզբաղվել իրենց ամուսինների կամ զուգընկերների հետ, որոնք ընտրությունների օրը` հուլիսի 1-ին, «կծուլանան այցելել ընտրատեղամասեր»:
Վասկես Մոտան հայտարարել է, որ այն տղամարդիկ, որոնք այդ օրը բազմոցին թիկնած կամ ակումբներում կանցկացնեն, թող մոռանան կուչի-կուչիի (սեքս) մասին նվազագույնը 1 ամիս:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն` իշխող կուսակցության թեկնածուն զգալի զիջում է ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Պենա Նյետոյին:
Թե ինչպես է կոչն ազդել թեկնածուի վարկանիշի վրա, դեռ չի հաղորդվում:









