Բրիտանացին ստեղծել է հանրահայտ Սթոունհենջի կրկնօրինակը… մեքենաներով (լուսանկարներ)
Բրիտանացի ինքնուս նկարիչ Թոմի Գանը կարողացել է ստեղծել Սթոունհենջի հանրահայտ քարի աստղադիտարանի կրկնօրինակը` օգտագործելով սովորական մեքենաներ, գրում է One News Page-ը:
Աշխարհահառչակ մշակութային արժեքի արտասովոր տարբերակը պատրաստելու համար նրանից 3 ամիս և 18 մեքենա է պահանջվել: 5 մետր բարձրությամբ և ընդհանուր 36 տոննա քաշով կառույցը բավական ամուր է և կարող է նույնիսկ միջին ուժգնությամբ փոթորիկի դիմանալ:
«Իմ նախաձեռնած ծրագիրն ամենաբարդն էր, բայց միևնույն ժամանակ ամենահետաքրքիրը, որ ինձ երբևէ հաջողվել է իրագործել: Ի տարբերություն իրական Սթոունհենջի, որը պատրաստված է հսկայական քարերից, իմը բաղկացած է հին մեքենահերից և դրանց` օգտագործման համար ոչ պիտանի տարբեր մասերից»,- նշել է Գանը:
Հեղինակը մտադիր է իր ստեղծագործությունն ի ցույց դնել Մեծ Բրիտանիայի ողջ տարծքով մեկ:









