Ամերիկուհուն չեն ցանկացել թողնել ինքնաթիռ նստել կիսամերկ կրծքերի պատճառով

13:10 • 20.06.12

Ամերիկան «Սաութուեսթ» ավիաընկերության աշխատակիցները «չափազանց բաց» զգեստ կրելու պատճառով մի ուղևորուհու չեն թույլատրել ինքնաթիռ նստել, նշելով, որ նրա կրծքերը կիսամերկ են, տեղեկացնում է «Սան»-ը:

 

Լաս Վեգաս-Նյու Յորք թռիչքից առաջ ավիաընկերության աշխատակիցը մոտեցել է Ավիտալ անունով կնոջն ու զգուշացրել, որ նա անպատշաճ զգեստ է կրում և խնդրել է այդ տեսքով ինքնաթիռ չնստել:

 

Աշխատակցին ի պատասխան, Ավիտալն ասել է, որ նա չէր կամենում աշխատակիցներին «մեծ» զգացմունքներ պարգևել: «Իմ կրծքերը ինքնաթիռի անվտանգ թռիչքի վրա բացասաբար չեն ազդի»,- ասել է Ավիտալը:

 

Այնուամենայնիվ, կնոջը թույլատրել են կիսաբաց կրծքերով ինքնաթիռ նստել, իսկ ավիաընկերության տնօրինությունը ներողություն է խնդրել պատահածի համար, պարզաբանելով, որ իրենք պարզապես խիստ հրահանգ են տվել իրենց աշխատակիցներին` հետևել ուղևորների հագուկապին: