Թուլուզի ահաբեկչին ձերբակալել են կրակոցներից հետո

20:59 • 20.06.12

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամ ներկայացած մի տղամարդ պատանդ է վերցրել 4 մարդու: Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը, այս քայլով նա ցանկանում է հանդիպել այս տարվա մարտին «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերային սպանած ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ: Մի քանի մարդու, այդ թվում` երեխաների սպանած Մերան սպանվել էր իր տան շրջափակման արդյունքում:

 

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչին, ով CIC բանկի բաժանմունքում պատանդ էր վերցրել մարդկանց: Le Figaro-ի հաղորդմամբ, ձերբակալությանը նախորդել են կրակահերթեր, որոնց արդյունքում ահաբեկիչը վիրավորվել է:


Մնացած երկու պատանդներին ազատ են արձակել: Նրանք կրակահերթերից չեն տուժել:
Ֆրանսիական La Depeche պարբերականի տվյալներով, ոստիկանությունը սկսել է գրոհը միայն այն ժամանակ, երբ ահաբեկիչը շենքում կրակելու փորձ է կատարել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում, որպես «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամ ներկայացած մի տղամարդ պատանդ էր վերցրել 4 մարդու:



Նորահայտ «թուլուզյան հրաձիգը» իր այդ քայլը ներկայացնում էր, որպես «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի սպանողներից վրեժ լուծելու գործողություն` նա ցանկանում է հանդիպել այս տարվա մարտին Մերայի սպանած ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ:


Հիշեցնենք նաև, որ մի քանի մարդու, այդ թվում` երեխաների սպանած Մերան սպանվել էր իր տունը շրջափակած հատուկ ջոկատայինների կրոկցներից:


Ոստիկանական արհմիության ղեկավար Սեդրիկ Դելաժի խոսքով, տղամարդը պատանդներ էր վերցրել այն բանից հետո, երբ հասկացել էր, որ իրեն չի հաջողվի բանկից գողություն իրականացնել:


Միևնույն ժամանակ դատախազ Միշել Վալեն ահաբեկչի հետ բանակցություններից հետո լրագրողներին հաղորդել էր, որ նա մարդկանց է պատանդ վերցրել կրոնական համոզմունքներից ելնելով, այլ ոչ գումարի համար:


Ֆրանիսական իշխանությունները դեռ ոչ հերքել և ոչ էլ հաստատել են տղամարդու կապը «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: