Թուլուզում ահաբեկիչը պատանդ է վերցրել 4 մարդու

15:33 • 20.06.12

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամ ներկայացած մի տղամարդ պատանդ է վերցրել 4 մարդու: Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով ոստիկանությանը, այս քայլով նա ցանկանում է հանդիպել այս տարվա մարտին «թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերային սպանած ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների հետ: Մի քանի մարդու, այդ թվում` երեխաների սպանած Մերան սպանվել էր իր տան շրջափակման արդյունքում:


Ոստիկանությունը դեռ չի հաստատել ահաբեկչի կապն «Ալ Կաիդա»-ի հետ: Ըստ գործակալոթյան` ներկայում տուժածների մասին տվյալներ չկան: