Հայաստանը Ռուսաստանի հետ կապող Տրանսկովկասյան մայրուղին վերաբացված է
Տրանսկովկասյան մայրուղին, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ, վերաբացվել է մաքրման աշխատանքներից հետո: Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Տրանսկովկասյան մայրուղին փակվել էր ժամը 18:00-ին երկու ուղղություններով, սելավային հոսքերի վտանգի պատճառով:
Հանրապետական ԱԻՆ գլխավոր վարչությունը հաղորդում է, որ մայրուղու վրա 4 խոշոր արգելք էր առաջացել սելավային հոսքերից, և ճանապարհային բրիգադները ավելի քան 3 հազար խորանարդ մետր քարային կուտակումներ են մաքրել:
Առավել բարդ է եղել դրությունը Բուրոն գյուղի մոտակայքի ճանապարահատվածում:









