Թուրքիան Իրաքի քրդական տարածքներին հասցված հարվածները, որի արդյունքում 26 քուրդ է զոհվել, համարել է «արդյունավետ»
Թուրքական բանակը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դիրքերին, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով երկրի ԶՈւ ղեկավարությանը:
Անկարայի պնդմամբ, իրականացված գործողությունը «արդյունավետ» էր: Ռազմական ինքնաթիռները ռմբահարել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դիրքերը: Թուրքերի գրոհից 26 քուրդ է զոհվել:
Նախoրեին ավելի քան 30 մարդ էր զոհվել Թուրքիայում քրդերի հարձակումից:









