Ամերիկացի բապտիստներին առաջին անգամ գլխավորել է սևամորթը
ԱՄՆ-ի խոշորագույն բողոքական կազմակերպության՝ Հարավային բապտիստական կոնվենցիայի նախագահ է ընտրվել աֆրոամերիկացին: Այս մասին հայտնում է BBC-ին: Պաստոր Ֆրեդ Լյութերին ընտրել են Նոր Օրլեանի հավատացյալների ամենամյա ժողովի ընթացքում:
Մեկնաբանելով իր ընտրությունը, հոգևորականը հույս է հայտնել, որ իր նախագահությունը կդառնա օրինակ ոչ սպիտակամորթ բնակչության ներկայացուցիչների՝ կոնվենցիայի ղեկավարի պաշտոնում հետագա նշանակումների համար:
Լյութերի ընտրությունը որպես հարավային բապտիստների նախագահ բավական անսովոր որոշում է եկեղեցու համար, քանի որ այն երկար տարիների ընթացքում աջակցում էր ստրկատիրությունը և լոյալ վերաբերմունք ուներ ռասիզմի նկատմամբ:









