39 և 70 համարների միկրոավտոբուսները վաղը օրվա առաջին կեսին չեն աշխատի. քաղաքապետարան

17:47 • 20.06.12

Մայրաքաղաքի թիվ 39 և 70 միկրոավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 21–ին, օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հայտարարությունից։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է բնակչության ներողամտությունը։