Անիի հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում ողբալի վիճակում է հայտնվել.«Չենք լռելու» (տեսանյութ)
Այսօր տեղի է ունեցել «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Տեղեկացնենք, որ ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու» նախաձեռնության երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:
Ժապավենում ներկայացվում է, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել Անիի հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների, առաջին հերթին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի, քար լռության պայմաններում:
Նախաձեռնության անդամները նախօրեին ֆիլմի հետ միասին գրություն են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման հարցում:










