Apple-ն Ավստրալիայում տուգանվել է 2.25 մլն դոլարով` հաճախորդներին խաբելու համար

10:41 • 21.06.12

Ավստրալիայի դատարանը 2.25 մլն ավստարալական դոլարով տուգանել է Apple ընկերությանը` նոր iPad-ի կեղծ գովազդի միջոցով հաճախորդներին խաբելու համար, գրում է The Gaurdian-ը:

 

Պատճառն այն է, որ ընկերության գովազդում ասվում է, որ նոր iPad-ը կարող է կապ հաստատել ավստրալական Telstra հեռահաղորդակցական ընկերության 4G լայնաշերտ ցանցի հետ, ինչն իրականում չի համպատասխանում իրականությանը:

 

Դատավոր Մորդի Բրոմբերգը նշել է, որ «Apple-ը 2 ամիս շարունակ խաբել է իր հաճախորդներին` հայտարարելով, որ նոր iPad-ը հնարավորություն ունի ուղիղ միանալ Ավստարալիայում գործող Telstra ցանցին, սակայն դա անհնար է, քանի որ 2-ն էլ օգտվում են տարբեր հաճախականություններից»:

 

Ընկերությունն արդեն ընդունել է իր մեղավորությունը և խոստացել հնարավորինս շուտ Ավստարալիայում iPad-ի բոլոր գնորդներին վերադարձնել սարքի դիմաց վճարած գումարները: