BMW M3-ի նոր մոդելը ավելի փոքր, բայց ավելի հզոր շարժիչ կունենա

23:18 • 21.06.12

BMW M3-ի հոջորդ սերնդի ստեղծողները կհրաժարվեն V8 շարժիչից հօգուտ շարային 6 մխոցային շարժիչի, որի հզորությունը կարող են հասցնել 480 ձիաուժի եռակի տուրբոներմղման համակարգերի կիրառման շնորհիվ, այս մասին հաղորդում է Bimmer Today պորտալը` վկայակոչելով BMW North America-ի ղեկավար Լյուդվիգ Բիլլի հայտարարությունը:


Նոր M3-ի շուկայում հայտնվելուն կարելի է սպասել արդեն 2014թ.:


Ներկայիս BMW M3-ը համալրված է 4 լիտրանոց 420 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, սակայն հաջորդ սերնդում այդ իրավիճակը արմատականորեն կփոխվի: V-աձև շարժիչին կփոխարինի իսկական սպորտային շարային «վեցյակը»:


Պորտալի տվյալներով տուրբո «վեցյակը» ստեղծվել է այն նույն համակարգով, որով կառուցվում է ներկայիս V8-ը: 3,2 լ աշխատանքային ծավալի պայմաններում այն 450 ձիաուժ հզորություն կունենա, որը, «արտադրողականության փաթեթ» հավելյալ համալրման դեպքում կապահովի արդեն 480 ձիաուժ:
 

Նման պարագայում հաջորդ սերնդի BMW M3-ը կկարողանա 300 կմ/ժ արագություն զարգացնել, եթե, իհարկե, չլինի էլեկտրոնային սահմանափակում: