ԴԱՀԿ-ն առգրավվել և դադարեցրել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի մի շարք օղիների արտադրությունն ու իրացումը
Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից թիվ ՎԴ/41/8105/11 կատարողական թերթի պահանջով առգրավվել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի ք. Երևան, Շրջանային 102/3 հասցեում գտնվող մի շարք ապրանքային նշանների օղիներ՝ «Խլոպցի», «Ռուսկի բրիլիանտ», «Ուկրաինկա» և նույնանուն ապրանքանիշերի պիտակներ, խցաններ, ինչպես նաև դադարեցվել է հիշյալ օղիների արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:









