Դիարբեքիրում հայերենի դասընթացն ավարտվել է. առաջին շրջանավարտները վկայականներ են ստացել

15:34 • 21.06.12

Դիրաբեքիրի (Տիգրանակերտ) նահանգի Սուրի շրջանում բացված հայերենի դասընթացն ավարտած առաջին 27 աշակերտներն այսօր ավարտական վկայականներ են ստացել:
 

Կազմակերպված միջոցառմանը մասնակցել են քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր Ալթան Թանը, Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրթաշը և շատ այլ հյուրեր:
 

«Սա մեր պատմական պարտքը հատուցելուն ուղղված մի քայլ է: Մենք դեռ շարունակելու ենք վճարել այդ պարտքը: Մենք շարունակում ենք հայկական եկեղեցու վերակառուցումը»,- ասել է Դեմիրթաշը:
 

Պատգամավոր Ալթան Թանն իր ելույթում նշել է, որ իրենք նույնպես աջակցում են Սուրի քաղաքապետարանի «բազմալեզու» քաղաքականությանը:

«Մի ժամանակ այս քաղաքի փողոցներում հայերը, ասորիները, քրդերը, արաբները միասին էին ապրում: Պատմությունը հետ բերել հնարավոր չէ, սակայն կարելի է ապագային ուղղված մի դրական քայլ անել»,- ասել է նա: