FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին ներխուժել է գուշակ-խոզի վանդակ (լուսանկարներ)
Ուկրաինայում FEMEN շարժման ակտիվիստուհին ներխուժել է գուշակ-խոզ Ֆունտիկի վանդակ, որն ապրում է Կիևի ֆան-գոտու տարածքում, այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Ինչպես ասվում է FEMEN-ի մամլո հաղորդագրությունում, ակցիան տեղի է ունեցել հինգշաբթի՝ ՈՒԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինիի ծննդյան օրը:
Այսպիսով ակտիվիստուհիները բողոք են հայտնել «Կիևի կենտրոնում տեղի ունեցող ալկոհոլա-ֆուտբոլային գետտոյի դեմ»:









