Չեխուհին շփոթել է հսկա էլեկտրալարը կամրջի հետ
Չեխիայի Զլին քաղաքի բնակչուհի 21-ամյա աղջիկը 12մ էլեկտրալարը կամրջի հետ շփոթելով փորձել է անցնել Մորավա գետի վրայով, տեղեկացնում է orange.co.uk կայքը:
Ոստիկանության աշխատակցի խոսքերով` աղջիկը թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել ու չի գիտակցել, թե ինչ է անում:
Երկու ժամ էլեկտրալարին անցկացնելուց հետո, ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է նրան իջեցնել այնտեղից:
«Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բարեբախտաբար էլեկտրալարն այդ պահին անջատված է եղել»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:









