Վայոց Ձորի մարզպետ կդառնա Էդգար Ղազարյանը
Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կենտրոնական գրասենյակիում ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հանդիպած ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են Վայոց Ձորի մարզպետի, ներկուսակցական կազմակերպչական, ինչպես նաև այսօր ԱԺ-ում հաստատված Կառավարության ծրագրի ընդունման հետ կապված հարցեր:
Գործադիր մարմնի նիստին, որին մասնակցել է նաև կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ սերժ Սարգսյանը, Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում առաջադրվել է ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
Էդգար Ղազարյանը ներկայում զբաղվում է դասախոսական գործունեությամբ, իսկ մինչ այդ զբաղեցրել է «Ջերմուկ գրուպ» ընկերության մարկետինգի տնօրինի, իսկ ավելի ուշ ընկերության նախագահ Աշոտ Արսենյանի խորհրդական և զուգահեռաբար նրա՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական:
ՀՀԿ ԳՄ նիստին չի քննարկվել Գեղարքունիքի մարզպետի հարցը, որը ևս օրակարգային է:
Հիշեցնենք, որ վերը նշված երկու մարզպետերի տեղերը նախորդ կոալիցիոն կառավարության կազմում պատկանում էին ԲՀԿ-ին, և քանի որ վերջինս այս անգամ կոալիցիա չկազմեց, մարզպետերի պաշտոնները փոխանցվեց Հանրապետականին:









