Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ է կառուցվել Էմիրություններում

22:30 • 21.06.12

Արաբական Միացյալ Էմիրություններում գործարկվել է խոշոր նավթատար, որը շրջանցում է Հորմուզի նեղուցը, այս մասին հաղորդում է լիբանանյան The Daily Star-ը՝ հղում կատարելով Պարսից ծոցի նավթային արդյունաբերությունում իր աղբյուրներին:


Նավթամուղի թողունակությունը օրական 1,5 մլն բարել է:


Նավթամուղով հնարավոր կլինի, շրջանցելով Հորմուզի նեղուցը, տեղափոխել ԱՄԷ–ում արդյունահանվող ամբողջ նավթի մոտ երկու երրորդը:


Ֆուջայրա նավթային տերմինալում այդ տրանսպորտային օղակով լիցքավորված առաջին լցանավը տերմինալը կլքի հուլիսի 1-ին :


Նավթային շրջանցիկ ուղին կառուցվել է ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության պարագայում օգտագործվելու համար:

Իրանը բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը, որը կփակի դեպի Պարսից ծոց ճանապարհը, եթե Արևմտյան երկրները խստացնեն այդ երկրի դեմ պատժամիջոցները:


Խաբսնա-Ֆուջայրա նավթամուղը կառուցվել է չինական China Petroleum Engineering & Construction Company ընկերության կողմից, իսկ աշխատանքները գնահատվել են 3,29 մլն ԱՄՆ դոլար:


Նշյալ նավթամուղը միայն մասամբ կլրացնի այդ տարածաշրջանից համաշխարհային շուկա մատակարարվող նավթի պակասը:

Ընդհանուր առմամբ, Հորմուզի նեղուցով արտահանվում է օրական 17 մլն բարել նավթ, կամ աշխարհում ծովով տեղափոխվող նավթի 35%-ը: