Ավստրալիայի ափերի մոտ ինդոնեզական ուևորատար նավ է շրջվել

13:38 • 21.06.12

Ավստրալական իշխանությունների հաղորդմամբ` Հնդկական օվկիանոսում, Ծննդյան կզղիների մոտակայքում ինդոնեզական նավ է շրջվել, որում 200-ից ավելի մարդ է եղել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Նշվում է, որ նավում գտնված անձինք հիմնականում ապօրինի ներգաղթյալներ են եղել: Ավստրալիայի կառավարությունն արդեն փրկարարական մի քանի ջոկատ է ուղարկել դեպքի վայր:

 

Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություն չի տրամադրվում: