Լեհաստանում պատրաստվել է աշխարհի ամենամեծ լազանյան

15:17 • 21.06.12

Լեհական Կրակով քաղաքի ռեստորաններից մեկում պատրաստվել է 5.29 տոննա քաշով աշխարհի ամենամեծ լազանյան, որն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է Reuters-ը:

 

Ուտեստը պատրաստվել է Իտալիայի ֆուտբոլի հավաքականի պատվին, որը մասնակցում է Euro 2012-ին և դուրս է եկել քառորդ եզրափաիչ: Խոհարարներից 10 ժամ է պահանջվել լազանյան պատրաստելու համար, ինչից հետո այն բաժանվել է 10 հազ չափաբաժնի:

 

«Չգիտեմ Իտալիայի հավաքականի տղաներն արդյոք կփորձեն լազանյան, քանի որ նրանք խիստ դիետա են պահպանում: Բայց խորհուրդ եմ տալիս գոնե մի փոքր ուտել. այն իսկապես շատ համեղ է»,- ասել է ռեստորանի գլխավոր խոհարարը: