Միջցեղային բախումներ Լիբիայում. 105 զոհ, 500 վիրավոր
Առնվազն 105 մարդ զոհվել և ավելի քան 500-ը վիրավորվել են Լիբիայում միջցեղային բախումների ընթացքում. տեղեկացնում է BBC-ն:
Անկարգությունները շարունակվել են անցյալ շաբաթվա ընթացքում և բախումներին մասնակցել են երեք ցեղերի ներկայացուցիչներ: Հակամարտության պատճառը եղել մի հողակտոր, որը մի ցեղից փոխանցվել է մյուսին:
Բախումները հնարավոր է եղել դադարեցնել միայն կառավարական զորքերի միջամտությունից հետո:
Միջցեղային թշնամությունները Լիբիայում լուրջ վտանգ են ներկայացնում երկրի կայունության և տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով:
2009 թ-ին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Կադաֆին մի շարք զինյալ ցեղերի դեմ երկրի ռազմական ավիացիան էր օգտագործել:









