Հորդանան փախած սիրիացի օդաչուն ապաստան է խնդրել այդ երկրում

16:40 • 21.06.12

Սիրական «ՄԻԳ 21»-ը արտակարգ վայրէջք է կատարել Հորդանանում՝ Մաֆրակ քաղաքի ռազմական օդանավակայանում, հայտնում է Reuters-ը:

 

Ավելի վաղ սիրիական հեռուստատեսությունը կցկտուր տեղեկություններ էր տարածել այն մասին, որ կապն այդ օդանավի հետ կորել է:

 

Ինքնաթիռում եղել է գնդապետ Հասան Մարի Համադան: Նրա հետ կապը կորել է Սիրիայի հարավային սահմանի մոտ իրականացվող թռիչքի ժամանակ:

 

Սիրիական լրատվամիջոցների պնդմամբ՝ դա արտակարգ վայրէջք է եղել:Հորդանանյան լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ խոսքը դասալքության մասին է:

 

Հորդանանի Տեղեկատվության նախարարը հաստատել է վերջինը՝ ասելով, որ օդաչուն քաղաքական ապաստան է խնդրել Հորդանանից և այժմ նա հարցաքննվում է:, հայտնում է Jerusalem Post-ը: