Մոլդովայում ուժեղ շոգերի պատճառով հայտարարվել է վտանգավորության «նարնջագույն ծածկագիր»
Մոլդովայում վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ շոգերի պատճառով հայտարարվել է էքստրեմալ եղանակի մասին տեղեկացնող «նարնջագույն ծածկագիր»: Երկրի հիդրոօդերևութաբանության պետական ծառայության տվյալներով` այսօր ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի, իսկ վաղը երկրի մեծ մասում սպասվում է 38 աստիճան տաքություն:
Թեև բժիշկները խորհուրդ են տվել բնակիչներին ցերեկային ժամերին դուրս չգալ փողոցներ ու որքան հնարավոր է շատ հեղուկ օգտագործել, դժբախտ դեպքերից, այնուամենայնիվ, խուսափել չի հաջողվում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` հիվանդանոց են տեղափոխվում արևային հարված ստացած հարյուրավոր մարդիկ, իսկ ջրամբարներում ջրահեղձման տասնյակ դեպքեր են գրանցվել:
Առավել ծանր վիճակ է քաղաքներում: Մայրաքաղաք Քիշնևում սկսվել են էլեկտրաէներգիայի տատանումներ, ինչի պատճառով պարբերաբար խափանվում է քաղաքային էլեկտրատրանսպորտը:
Գոնե ինչ-որ կերպ տապի ազդեցությունը մեղմելու համար, քաղաքի կենտրոնական փողոցներով շրջում են ջրցան մեքենաներ, սակայն քաղաքացիները նախընտրում են ամառային տապից փրկվել լողավազաններում:









