Այսօր մեկնարկում է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը

14:15 • 21.06.12

Այսօր մեկնարկում է Մոսկվայի 34-րդ միջազգային կինոփառատոնը: Այս մասին տեղեկանում են փառատոնի պաշտոնական կայքից:

 

Փառատոնի գլխավոր մրցությաին ծրագրին մասնակցում է 17 խաղարկային ֆիլմ: Ժյուրիի նախագահն է բրազիլացի կինոռեժիսոր Հեկտոր Բաբենկոն:

 

Ավելացնենք, որ «Հեռանկարներ» բաժնում ընդգրկված է Նատալյա Բելաուսկենեի «Եթե Բոլորը» հայկական արտադրության ֆիլմը: Փառատոնի փակումը կկայանա հունիսի 30-ին: