Պայթուցիկի հայտնաբերումից հետո, Շվեդիայի բոլոր ԱԷԿ-ների անվտանգությունը բարձրացվել է
Շվեդիայի ատոմային էլեկտրակայաններից մեկի` «Ռինգհալս»-ի մոտ երեկ պայթուցիկ սարքի հայտնաբերումից հետո, երկրի իշխանությունները բարձրացրել են բոլոր միջուկային օբյեկտների անվտանգության մակարդակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պայթուցիկը հայտնաբերվել էր ատոմակայանից քիչ հեռու կայանված բեռնատարներից մեկում: Շվեդ փորձագետները հաստատել են, որ այն պայթուցիկ է:
Տարվում է քննություն, կասկածյալներ դեռ չկան:
«Ռինգհալս» ԱԷԿ-ը համարվում է Հյուսիսային Եվրոպայում էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողը: Այն ստեղծում է ողջ Շվեդիայում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը: Այս ատոմակայանում գործում է 4 ռեակտոր: Շվեդիայում, ընդհանուր առմամբ, կա 10 միջուկային ռեակտոր, որոնք տեղակայված են 3 ատոմակայաններում:









