Россия 2-ը սպորտի պատմության մեջ առաջին անգան մարտի պանորամիկ հեռարձակում կիրականացնի
Վաղը ռուսական «Ռոսիա 2» հեռուստաալիքը և Panora.ru կայքը սպորտի պատմության մեջ առաջին անգամ կիրականացնեն սպորտային միջոցառման պանորամիկ հեռարձակում, ինչը հնարավորություն կտա, որ խառը մարտերի սիրահարները ցանկացած պահի ինքնուրույն ընտրեն իրադարձութոյւններին հետևելու դիտանկյունը:
Նման կերպ առաջինը կլուսաբանվի Ֆյոդոր Եմելյանենկոյի մենամարտը: Ինտերնետ ընկերությունը ուղիղ ռինգի վերևում 6 օբյեկտիվներով հատուկ տեսախցիկ է տեղադրել, որը միջոցառման ընթացքում կհաղորդի կենդանի պատկերը 360 աստիճան ռեժիմով, ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց հարթություններում, որի շնորհիվ յուրաքամչյուրը on-line ռեժիմում կկարողանա ընտրել իրեն հետաքրքրող ռակուրսները:
Այս համակարգով, մկնիկի պարզ շարժումներով հնարավոր կլինի էկրանի ցանկացած հատված մոտեցնել կամ հեռացնել:
Խառը մենամարտերի մրցամարտը կլինի առաջին սպորտային միջոցառումը, որը կնկարահանվի պանորամիկ տեխնոլոգիայով, մինչ այս նման կերպ հեռարձակվել են միայն համերգները:









