Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանումից զոհվել է 10 մարդ (թարմացվում է)

15:28 • 21.06.12

 Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կործանվել է օդուժի ինքնաթիռներից մեկը, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը` վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Fokker 27 տեսակի ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան, Հալիմ Պերդանակուսումա փողոցում` մխրճվելով շենքերի մեջ»,- նշել են իրավապահ մարմինները: Ինդոնեզական օդուժի մամլո խոսնակի տեղեկացմամբ` զոհվել է 10 մարդ` 7 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը և 3 բնակիչ:

 

Ականատեսների հաղորդմամբ` ավելի քան ութ ժամ հրշեջները չեն կարողացել մարել դեպքի վայրում առաջացած կրակը: