Պակիստանի նախագահը նոր վարչապետի է առաջադրել

12:03 • 21.06.12

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին նոր վարչապետի թեկնածություն է առաջադրել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը վճռել է, որ գործող վարչապետ Գիլանին իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը, իսկ վարչապետի պաշտոնը թափուր էր հռչակվել այդ երկրում, հայտնում է Guardian-ը:

 

Առաջադրվել է իշխող կուսակցության վետերան Մախդում Շահաբուդդինը, որը զբաղեցնում է Տեքստիլ արդյունաբերության նախարարի պաշտոնը:

 

Ավելի վաղ Գիլանին ասել էր, թե միայն խորհրդարանը կարող է պաշտոնանկ անել իրեն, ինչը քաղաքական ճգնաժամի վտանգ էր առաջացրել, սակայն նախագահի քայլը, ըստ փորձագետների, չեզոքացրել է այդ վտանգը: