Ռումինիայի նախկին վարչապետն ինքնասպանության փորձ է արել
2 տարվա ազատազրկման դատապարտված` Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն ինքնասպանության փորձ է կատարել, հայտնում է vz.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները եկել են նրա հետևից, իսկ «Նեստասեն, կորցնելով ինքնատիրապետումը, ատրճանակով կրակել է կոկորդին»:
Նախկին վարչապետին անգիտակից վիճակով տեղափոխել են Բուխարեստի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:
Այս տարվա հունվարին երկրի Գերագույն վճռաբեկ դատարանը Նեստասեին 2 տարվա ազատազրկման էր դատապարտել` մեղադրելով կաշառակերության մեջ:









