Ռուս գիտնականները 12 տարվա ազատազրկման են դատապարտվել պետական դավաճանության համար

13:14 • 21.06.12

Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը Բալթյան պետական տեխնիկական համալսարանի 2 գիտնականի 12 տարվա ազատազրկման է դատապարտել` Չինաստանին ռազմական գաղտնիքներ, այդ թվում նաև ռուսական Բուլավա հրթիռային համակարգի վերբերյալ տեղեկություն հայտնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ըստ իրավապահ մարմինների տվյալների` գիտնակններ Եվգենի Աֆանասևն ու Սվյատոսլավ Բոբյուշևը 2009թ.-ին Չինաստան կատարած այցի ընթացքում 7 հազ դոլարի դիմաց գերգաղտնի տեղեկություններ են փոխանցել այդ երկրի հետախուզական ծառայություններին:

 

Մասնագետները կարծում են, որ չինական կողմին փոխանցված տեղեկությունները կարող են օգտագործվել ռուսական` ռազմավարական նշանակութւոն ունեցող սուզանավերը որսալու համար:

 

Համաձայն դատավճռի` Աֆանասևն ու Բոբյուշևն իրենց պատիժը կրելու են խստացված ռեժիմի բանտում: