Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կարողանում համաձայնության գալ Վրաստանի խնդրի շուրջ. Պետդեպ

17:46 • 21.06.12

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կրկին չեն կարողանում համաձայնության գալ Վրաստանի խնդրի շուրջ: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը:

 

Պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Վաշինգտոնն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, հայտնում է Trend-ը:

 

Ըստ նրա`Ռուսաստանի հետ տարաձայնություններ կան նաև Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր տեղակայելու ու Սիրիայի խնդրի շուրջ: Ռուսաստանը գտնում է, որ ՀՀՊ համակարգերի տեղակայումը սպառնում է իր տարածքի անվտանգությանն ու պահանջում երաշխիքներ, իսկ Սիրիայի հարցում չի աջակցում եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի` երկրին ուղղված պատժամիջոցներին:

 

Ինչ վերաբերում է հակահրթիռային պաշտպանությանը, ապա, ըստ Բըրնսի, այն ուղղված է Միացյալ Նահանգների եվրոպացի գործընկերների անվտանգությանը:


Իր ելույթում նա անդրադարձել է Ռուսաստանի անդամակցությանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) ու նշել, որ չնայած Մոսկվայի հետ տարաձայնությանը, Վրաստանն աջակցել է Ռուսաստանի մուտքը կազմակերպություն: