Սախալինցին 8 տարվա ազատազրկման է դատապարտվել, իրեն զուգարան չթողած մարդուն սպանելու համար
ՌԴ Սախալինի Սմիրնիխ գյուղի բնակիչ 31-ամյա Վյաչեսլավ Պրասլովը, 2010թ.-ին կատարած սպանության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հավելելով, որ Պրասլովը սպանել մեկին ով իրեն չի թողել առաջինը զուգարան մտնել:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երբ Սմիրնիխի ռեստորաններից մեկում Պրասլովը զուգարան է ցանկացել մտնել: Զուգարանում նրան մոտեցել է մի տղամարդ ու առանց հերթի «առաջ» անցել: Երիտասարդին բնակչին այդ քայլը դուր չի եկել, նա գնացել է տուն և որսորդական հրացանով զինված վերադարձել ռեստորան: Ավելի ուշ կրակ է բացել անծանոթի ուղղությամբ, ով տեղում մահացել է:
Պրոսլովի խոսքերով` նա ընդամենը ցանկացել է վախեցնել տղամարդուն: Այդուհանդերձ, դատարանը եկել է այն եզրակացության, որ վերջինը կանխամտածված սպանություն է կատարել:









