Խոշոր հրդեհ Սան Ֆրանցիսկոյի նավահանգստում
Տասնյակ փրկարարներ փորձում են մարել Սան Ֆրանցիսկոյի նավահանգստում բռնկված հրդեհը: Գրեթե սկզբից նրան բարդության երրորդ աստիճան էին տվել:
Տարածքից բոլոր մարդկանց տարհանել են` տեղափոխելով ավելի ապահով վայրեր: Տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից: Նախնական տվյալներով` զոհեր և վիրավորներ չկան:
Հայտնի է, որ հրդեհն առաջացել է վերանորոգման աշխատանքների ընթացքում. այդտեղ հաջորդ տարի առագաստանավերի մրցույթ է տեղի ունենալու:









