Ուրուգվայը մտադիր է օրինականացնել մարիխուանայի վաճառքը
Ուրուգվայի իշխանությունները մտադիր են վերահսկել մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը` նշելով, որ թեթև թմրանյութն ավելի քիչ վնաս է հասցնում, քան դրա տարածումը սև շուկայում, հայտնում է «Բի Բի Սի»-ն:
Իշխանությունները լիահույս են, որ այս կերպ հնարավոր կլինի զգալի կրճատել ծանր թմրանյութեր օգտագործող երիտասրդների թիվը: Օրենսդրական այս նախաձեռնությունը ենթադրում է, որ մարիխուանայի վաճառքը կկատարվի կառավարությանը ենթակա ընկերությունների միջոցով և միայն չափահասներին:
Թեև ներկայումս Ուրուգվայում մարիխուանայի օգտագործումը հանցանք չի համարվում, այնուամենայնիվ երկրում դրա ապօրինի շրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 75 մլն դոլար:









