«Օջախ» ռեստորանի մոտ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 8 հոգի (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 21-ին Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Աբովյան բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 անձ: Այս մասին քիչ առաջ Tert.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Այդ 8 հոգին են՝ «ՊԱԶ» մակնիշի 242 ՕՕ 63 վարորդ Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ 34-ամյա Սամվել Հակոբյանը, ուղևորներ՝ Բալահովիտ գյուղի բնակիչ 27-ամյա Անահիտ Միքայելյանը, Մայակովսկի գյուղի բնակիչներ՝ 37-ամյա Լուսինե Թորոսյանը, 58-ամյա Էմմա Մելիքյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Լուիզա Ղուկասյանը, 57-ամյա Ծաղիկ Կարապետյանը, 22-ամյա Վլադիմիր Փայտյանը և 17-ամյա Գոհար Խաչատրյանը:
Գ. Շամշյանը հայտնում է որ ավտոբուսին բախված «Հոնդա Պասպորտ» մակնիշի 65 ՕՕ 558 համարանիշի ավտոմեքենայի վարորդը եղել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 27-ամյա Կարեն Աբրահամյանը:
Ինչպես Tert.am-ին ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երկու մեքենաները իրար էին բախվել այսօր՝ ժամը 12-ին:









