Բրիտանական դպրոցում առաջադրանք են տվել. «ինքնասպանությունից առաջ» նամակ գրել ծնողներին

18:09 • 21.06.12

Մեծ Բրիտանիայի Սթաֆորդշիր մարզի դպրոցներից մեկում միանգամայն ինքնատիպ տնային առաջադրանք են հանձնարարել աշակերտներին: Ուսուցիչներից մեկը երեխաներին խնդրել է նամակ գրել իրենց ծնողներին ու նշել որ իրենք մետ ապագայում ինքնասպան են լինելու, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

 

14-ամյա Ուեսլի Ուոլկերի գրած նամակը կարդալուց հետո նրա ծնողները կարծել են, թե իրենց դուստրն ինքնասպանություն է գործել: Նրանք սարսափահար դիմել են ոստիկանություն:

 

Ավելի ուշ դպրոցի տնօրինությունը ներողություն է խնդրել հանձնարարված տնային աշխատանքի համար: