Alaed բեռնանավը Սիրիա է ուղևորվել ռուսական դրոշի ներքո և ուղեկցությամբ

21:16 • 22.06.12

Ռուսաստանը կապահովի Alaed բեռնանավի ապահովությունը Մուրմանսկից դեպի Սիրիա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով բարձրաստիճան ռազմա-քաղաքական աղբյուրին: 


«Alaed նավը Մուրմանսկից դուրս գալով մինչև Սիրիայի Տարտուս նավահանգիստ անցումը պարտադիր կերպով կուղեկցվի տարատեսակ սադրանքներից խուսափելու համար», - ասել է աղբյուրը:


«Առանձին նավարկության ժամանակ նավի հետ կարող է ինչ որ տհաճ իրադարձություն պատահել, որը «կվերագրեն» ինչ որ ծովահենների կամ ծովային տարերային աղետի, այդ պատճառով Alaed-ը ինչպես վկաների, այնպես էլ օպերատիվ օգնություն տրամադրելու կարիք ունի»,- նշել է գործակալության զրուցակիցը:

 

Միևնույն ժամանակ նշվում է, որ Alaed-ը չի ուղեկցվի ռազմական կամ ՌԴ ՌԾՈւ-ի որևէ այլ նավով, որպեսզի ՌԴ ՌԾՈւ-ն ավելորդ և ոչ միանշանակ իրավիճակում չհայտնվի: