Վայոց ձորում արջերը հարձակվել են անասնագոմի վրա և 4 գլուխ ոչխար հոշոտել

12:23 • 22.06.12

Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 20-ին Ելփին գյուղում Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմում արջերը հոշոտել են 4 գլուխ ոչխար:

Ըստ Արտակարգ իրվաիճակների նախարարության կայքի` հունիսի 21-ին արջերը փորձել են մտնել Հմայակ Հարությունյանին և Գարսևան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով` ջարդել են ցանկապատը և ցրիվ տվել անասնակերը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը և Վայոց ձորի «Անտառ» դուստր ձեռնարկության տնօրենը: