Պայթյուն ռուսական «Բոր» նավի վրա. կա զոհ
14:06 • 22.06.12
ՌԴ-ի Նիժեգորոդսկի շրջանում պայթյուն է որոտացել «Բոր» նավի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, հայտնում է Life News-ը: Պայթյունը որոտացել է մի զբոսանավի` դեպի կայանատեղի քարշակելու ժամանակ: Նավը պատկանում է Բորսկի գետային նավատորմին:
Դեպքի վայրում աշխատում են փորձագետները: Պարզվում է պայթյունի պատճառը:
Placeholder









