Նորվեգիայում ավարտվում է Բրեյվիկի դատավարությունը

10:02 • 22.06.12

Նորվեգիայի ժամանակակից պատմության ամենաաղմկալի դատավարությունն ավարտին է մոտենում: Այսօր դատարանում կկայանան Անդրես Բրեյվիկի պաշտպանության վերջին լսումները, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Դատախազները պահանջել են նրան անմեղսունակ ճանաչել ու տեղափոխել հոգեբուժարան, սակայն Բրեյվիկը դեմ է այդ որոշմանը: Դատարանում Բրեյվիկը բազմիցս փորձել է ապացուցել, որ իր գործողությունները կապված են իր հակամուսուլմանական հայացքներով, ինչը բացառապես կապ չունի հոգեկան խանգարումների հետ: 

Սպասվում է, որ նրա դատապաշտպանները կխնդրեն Բրեյվիկին ազատազրկման դատապարտել: Նա խոստովանել է իր կատարած հանցանքը, որի հետևանքով 77 մարդ էր զոհվել:

 

Նշվում է, որ դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ: