Բենգալյան կատուն «աշխատանքի է ընդունվել» խաղալիքների պահեստում
Մեծ Բրիտանիայում Միլի մականվամբ բենգալյան կատուն «աշխատանքի է ընդունվել» խաղալիքներ արտադրող մի ընկերության պահեստում: Մալին կապահովի պահեստի անվտանգությունը, գրում է Female First-ը:
Խաղալիքներ արտադրող ընկերության աշխատակիցների խոսքով` չորքոտանին «աշխատանքի է ընդունվել» իր ճարպկության և յուրաքանչյուր բարձրություն հաղթահարելու, ինչպես նաև բարձր մլավելու ունակության շնորհիվ : Թե գործատուի ինչին է պետք կատվի բարձր մլավոցը, չի նշվում:
«Այժմ խաղալիքները հուսալի ձեռքերում են»,- նշել են աշխատակիցները: Իսկ «աշխատավարձը» կլինի հյուրասիրության տեսքով` կատվի կեր ու ձկնիկ:
Հաղորդվում է, որ պահեստում պահվող խաղալիքները վաճառքի կհանվեն Ամանորին ընդառաջ: Կշարունակի՞, արդյոք, Մալին «աշխատել» տոներից հետո, թե ոչ, չի հաղորդվում:









