Ֆինլանդիայում Հելսինկիի գրավման պլանով խորհրդային քարտեզներ են հայտնաբերվել
Ֆինլանդիայում Խորհրդային Միության Գլխավոր Շտաբին պատկանած քարտեզներ են հայտնաբերվել, որտեղ ներկայացված է Հելսինկին գրավելու ծրագիրը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես նշել է ֆինլանդական Helsingin Sanomat թերթը` իրենց տրամադրության տակ են գտնվում 80-ականների քարտեզներ, որոնցում նշված են Հելսինկին գրավելու պոտենցիալ թիրախները:
Մասնավորապես` քարտեզում նշված են նախագահական պալատի, խորհրդարանի, նախարարությունների, բանկերի և փոստային բաժանմունքների գրավման պլանները:
Հայտնաբերված 6 քարտեզները 1989թ. են թվագրվում:









