Կատալոնացիները «մարդկային աշտարակ»-ի նոր ռեկորդ են սահմանել (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում մի խումբ կատալոնացիներ համաշխարհային ռեկորդ են սահմանել` «կառուցելով» 8 «հարկանի» մարդկային աշտարակ, տեղեկացնում է «Մետրո» լրատավականը:
150 հոգանոց խումբը, իր առջև նպատակ էր դրել գերազանցել իրենց իսկ սահմանած նախորդ ռեկորդը, որի ժամանակ 6 «հարկանի» աշտարակ էր կառուցվել:
Հրապարակախոս Լենի Գրոսմանը, ով օգնել է միջոցառման կայացմանը, նշել է, որ այս յուրահատուկ միջոցառումը «Առևտրի միջազգային կենտրոնի» վերակառուցման առթիվ է կազմակերպված եղել:









